NBA-ի կանոնավոր մրցաշրջանում Միլոուկի Բաքսը 119: 112 հաշվով հաղթեց Բոստոն Սելթիկսին: Հաղթողներից ամենաարդյունավետ խաղացողը հարձակվող Յաննիս Ադետոկունբոն էր, ով դաբլ-դաբլի հեղինակ դարձավ՝ 36 միավոր և 15 խափանում։
Յանիսը այս մրցաշրջանում արդեն 15-րդ անգամ է մեկ խաղում վաստակել 30-ից ավել միավոր և կատարել 15 և ավել խափանում՝ կրկնելով լեգենդար Շաքիլ Օ’Նիլի ռեկորդը:
Սան Անտոնիոն հաղթեց Սակրամենտո Քինգսին։ Հանդիպումը Օռլանդոյում ավարտվեց 129:120 հաշվով՝ հօգուտ Սան Անտոնիոյի բասկետբոլիստների:
ԼԱ Լեյքերս – ԼԱ Կլիպերս՝ 103:101
Բրուքլին-Օրլանդո՝ 118:128
Պորտլենդ-Մեմֆիս՝ 140:135
Վաշինգտոն-Ֆենիքս՝ 112:125
Նյու Օռլեան-Յուտա՝ 104:106