Mundo Deportivo-ն հայտնում է, որ «Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրայթվայթը կարիերան կարող է շարունակել ԱՊԼ-ում: Պրեմիեր լիգայի երկու ակումբներ հետաքրքրված են դանիացի հարձակվողի ծառայություններով. խոսքը «Վեստ Հեմի» և «Էվերտոնի» մասին է:
Նշվում է, որ Բրայթվայթի համար պայքարում առաջատարը լոնդոնյան ակումբն է, որը պատրաստ է Մարտինի համար վճարել 17 միլիոն եվրո: «Էվերտոնը» իր հերթին մտադիր չէ ֆուտբոլիստի համար 14 միլիոն եվրոյից ավել:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ձեռք բերեց Բրայթվայթ որպես վնասվածք ստացած Լուիս Սուարեսի ժամանակավոր փոխարինող: Այդ ժամանակվանից ի վեր Մարտինը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 11 հանդիպում՝՝ խփելով ընդամենը 1 գոլ: