ABC. Մադրիդի Մասթերսը կչեղարկվի - Champions.am
Թենիս

ABC. Մադրիդի Մասթերսը կչեղարկվի

102Views

Մադրիդի Մասթերսի կազմակերպիչները մրցաշարը չեղարկելու որոշում են կայացրել։ Այս մասին հայտնում է ABC-ն։

Մրցաշարը նախապես պլանավորված էր անցկացնել մայիսին, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այն տեղափոխվել էր սեպտեմբերի 14-ից 20-ը։

Սակայն ինչպես երևում է, մրցաշարը հնարավոր չի լինի անցկացնել նաև սեպտեմբերին։ Որոշում է կայացվել այն չեղարկելու վերաբերյալ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ պաշտոնական հայտարարություն չեղարկման մասին կլինի առաջիկա օրերին։

Սա նշանակում է, որ մրցաշրջանի գրունտային հատվածում կանցկացվի միայն Հռոմի Մասթերսը (սեպտեմբերի 20-ից 26) և Ռոլան Գարոսը (սեպտեմբերի 27-ից):

Добавить комментарий