Կոնտեն մտադիր է դատի տալ իտալական պարբերականին իր՝ Յուվե վերադառնալու ցանկության մասին նյութի համար - Champions.am
Ֆուտբոլ

Կոնտեն մտադիր է դատի տալ իտալական պարբերականին իր՝ Յուվե վերադառնալու ցանկության մասին նյութի համար

Անտոնիո Կոնտե
90Views

«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հերքել է շշուկներն այն մասին, թե ցանկանում է վերադառնալ «Յուվենտուս» ու հայտնել է նման նորություն տեղադրող պարբերականի ու դրա խմբագրի դեմ դատական հայց ներկայացնելու մտադրության մասին։

Ավելի վաղ La Repubblica-ն հաղորդել էր, որ Կոնտեն կապ է հաստատել «Յուվենտուսի» ներկայացուցիչների հետ ու հետաքրքրվել թուրինցիների ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի ապագայի մասին։

«Կտրականապես հերքում եմ մենեջերների ու խաղացողների հետ խոսակցությունների փաստը, ինչպես նաև Սարիին հեռացնել-չհեռացնելու վերաբերյալ իմ հետաքրքրվածությունը։ Այդ լուրը տեղադրող պարբերականի ու դրա գլխավոր խմբագրի դեմ դատական հայց կներկայացնեմ։

Ես 3 տարվա պայմանագրով կապված եմ «Ինտերի» հետ ու մտադիր եմ քրտնաջան աշխատել, որ այս նախագիծը հաջողության հասնի»,- ասել է Կոնտեն ANSA-ին տված հարցազրույցում։

Добавить комментарий