Մեսսին դիմել է կարիերան ավարտած Կասիլյասին - Champions.am
Ֆուտբոլ

Մեսսին դիմել է կարիերան ավարտած Կասիլյասին

Լիոնել Մեսսի և Իկեր Կասիլիաս
96Views

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասի՝ կարիերան ավարտելու որոշումն ու դիմել է նրան.

«Իկերն ավարտում է կարիերան, բայց նա արդեն իր անունն է գրել ֆուտբոլի պատմության մեջ: Ոչ միայն այն պատճառով որ դարձել է իսպանական լիգայի էտալոնը, բայց նաև այն պատճառով, որ կարողացել է ամեն ինչ հաղթել միջազգային մակարդակում:

Դու հիանալի դարպասապահ ես, և ինձ համար դժվար էր քո դեմ խաղալը: Հետ նայելով՝ կարող եմ ասել, որ դա հիանալի դիմակայություն էր, որը մեզ ստիպում էր ամեն խաղում մեր հնարավորություններից բարձր հանդես գալ»,- Մեսսիի խոսքերն է փոխանցում AS-ը:

Կասիլյասը «Ռեալի» սան է և ակումբում հանդես է եկել 1998-ից 2015 թվականներին: «Սերուցքայինների» հետ նա 18 տիտղոս է նվաճել, այդ թվում 5 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ՝ երկրի գավաթակիր, 3 անգամ՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր:

Կասիլյասը 2000-ից 2016 թվականներին հանդես է եկել Իսպանիայի հավաքականում: Ազգային թիմի հետ նա երկու անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն, մեկ անգամ՝ աշխարհի չեմպիոն:

Добавить комментарий