Պաշտոնական. Կասիլյասը ավարտեց կարիերան - Champions.am
TopՖուտբոլ

Պաշտոնական. Կասիլյասը ավարտեց կարիերան

Իկեր Կասիլյաս
136Views

«Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին ավագ Իկեր Կասիլյասը հայտարարել է կարիերան ավարտելու մասին: Իսպանացի դարպասապահը այս կապակցությամբ գրառում է կատարել սոցցանցերի իր էջերում: «Կարևորը այն ճանապարհն է, որ դու անցել ես ու այն մարդիկ, ովքեր ուղեկցել են քեզ: Կարևոը այն նպատակը չէ, որը դու վերցնում ես, որովհետև աշխատանքով ու նվիրվածությամբ դրանք գալու են անպայման: Եվ ես կարծում եմ, որ կարող եմ ասել առանց վարանելու, որ սա երազանքների իրականացման ճանապարհ էր»,-գրել է Կասիլյասը: 

 Կասիլյասը կարիերայի մեծ մասն անցկացրել է «Ռեալ Մադրիդում»: Նա 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 5 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, Աշխարհի 2010 թվականի չեմպիոն է ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն:

Добавить комментарий