Մեկնարկում է ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը - Champions.am
Ըմբշամարտ

Մեկնարկում է ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը

380Views

Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ մեկնարկում են Հայաստանի երիտասարդական առաջնությունները։

Հայտարարության մեջ ասված է, որ մրցաշարն անցկացվելու է առանց հանդիսականների ու լրագրողների։ Բոլոր մասնակիցները, մարզիչները, տեխնիկական և բժշկական անձնակազմը թեստավորվել են։

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի մարզասերներ,
Մեկնարկում են Հայաստանի երիտասարդական առաջնությունները։

Վաղը՝ օգոստոսի 7-ին, մրցագորգ դուրս կգան ազատ ոճայինները։
Առաջնությանը մասնակցելու է 60 ըմբիշ՝ Հայասստանի բոլոր մարզերից և Արցախից։

Հարկ ենք համարում նշել, որ Պարետատան բոլոր կանոնները խստորեն պահպանվում են։ Բոլոր մասնակիցնրը, մարզիչները, տեեխնիկական և բժշկական անձնակազմը թեստավորվել են։

Առաջնությունն անցկացվելու է ՓԱԿ դռների հետևում։ Թույլ ՉԻ տրվելու ո՛չ երկրպագուների, ո՛չ լրագրողների մուտքը։
Առաջնությունը խստորեն վերահսկվելու է։

Առաջնության անցկացումը օրհասական անհրաժեշտություն է, քանի որ պետք է ձևավորվեն Հայաստանի հավաքականները՝ հետագա մրցումների և ուսումնամարզական հավաքներ անցկացնելու համար։

Մրցումների հետ կապված բոլոր հարցերը կարող եք ուղղել մեզ։ Առաջնության մանրամասները կգտնեք ՀԸՖ պաշտոնական էջում»։

Добавить комментарий