Մաուրիցիո Սարի. Անհնար է ճնշել Լիոնին - Champions.am
Ֆուտբոլ

Մաուրիցիո Սարի. Անհնար է ճնշել Լիոնին

Մաուրիցիո Սարի
85Views

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լիոնի» դեմ պատասխան հանդիպման մասին, տեղեկացնում է Sky Italia-ն:

«Մենք շատ լուրջ աշխատանք պիտի տանենք, եթե ցանկանում ենք գերազանցել մրցակցին:

Ֆրանսիական ակումբը մեծ առաջընթաց է ապրել և կարող է մեզ անակնկալներ մատուցել:

Դժվար թե կարողանանք ճնշել նրանց. պետք է ավելի խորամանկ գործենք»,- ասել է Սարին:

Հիշեցնենք, որ «Յուվենտուս»-«Լիոն» հանդիպումը կկայանա այսօր ՝ 23:00-ին:

Հավելենք, որ այս թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր ֆրանսիական ակումբի հաղթանակով ՝ 1-0 հաշվով:

Добавить комментарий