Այս պարտությունն իմ պատճառով է․ Վարան - Champions.am
Ֆուտբոլ

Այս պարտությունն իմ պատճառով է․ Վարան

Ռաֆայել Վարան
98Views

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի՝ «Մանչեսթեր Սիթիից» 1-2 հաշվով կրած պարտությունը: 27-ամյա ֆրանսիացին երկու սխալ թույլ տվեց, ինչի պատճառով էլ «Մանչեսթեր Սիթին» խփեց իր գոլերն այդ խաղում:

«Այս պարտությունն իմ պատճառով է, ես պետք է խոստովանեմ դա: Ես պատասխանատու եմ այս պարտության համար: Մենք լավ էինք նախապատրաստվել, բայց սխալների պատճառով ստիպված ես պատասխան տալ: Ցավում եմ թիմակիցներիս համար:

Ես ինձ լավ էի զգում խաղի ընթացքում: Հավանաբար, խաղի սկզբում մենք շատ ռիսկի դիմեցինք և թանկ վճարեցինք: Ես գնահատում եմ թիմի աջակցությունը, իմ կարիերայի ընթացքում նման բաներ հաճախ չեն պատահել: Խաղադաշտում կան շրջաններ, երբ սխալի արժեքը չափազանց բարձր է: Այստեղ բացատրելու այլ բան չկա:

Կարիք չկա շատ բան ասել, բոլորն էլ հասկանում են, որ ես ընկճված եմ, և ես պետք է ընդունեմ կատարվածը: Պետք է բնավորություն ունենաք ավելի ուժեղ վերադառնալու համար, և ես արդեն մտածում եմ դրա մասին: Գիշերը ծանր կլինի: Ես մարզիկ եմ, մենք պարտվեցինք, և ես ձախողվեցի … Իհարկե, զգացողությունն այդքան էլ հաճելի չէ»,- մեջբերում է Վարանին Marca-ն:

Добавить комментарий