Լեմպարդ․ Հավատում եմ, որ Չելսին կարող է 3 գնդակ խփել Բավարիային - Champions.am
Ֆուտբոլ

Լեմպարդ․ Հավատում եմ, որ Չելսին կարող է 3 գնդակ խփել Բավարիային

Ֆրենկ Լեմպարդ
85Views

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Բավարիայի» հետ պատասխան խաղից ունեցած սպասելիքների մասին։

Հիշեցնենք՝ առաջին խաղն ավարտվել է գերմանական թիմի՝ 3-0 հաշվով հաղթանակով

«Հավատում եմ, որ մենք կարող ենք 3 գնդակ խփել։ Այլապես մենք այստեղ չէինք լինի։ Մենք պետք է հավատանք, որ կարող ենք հաղթանակի հասնել։ Սրան պետք է հավատան ֆուտբոլիստները, որպեսզի պայքարեն դաշտում։

Կասկած չկա, որ սա շատ բարդ նպատակ է։ Չափազանց դժվար կլինի, բայց պատմությունը գիտի խաղեր, երբ ամեն ինչ փոխվել է։ Մենք պետք է հավատանք, որ կարող ենք ինչ-որ առանձնահատուկ բան անել։

Խաղին պետք է ճիշտ տրամադրվածությամբ մոտենանք, ամբողջովին ներդնենք մեր ուժերը դաշտում ու վստահ գործենք։ Դա էլ սպասում եմ իմ տղաներից»,- լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում «Չելսիի» պաշտոնական կայքը։

Добавить комментарий