Հուսով եմ` մի օր մենք կարող ենք միասին ընթրել և խոսել ամեն ինչի մասին․ Գվարդիոլան՝ Զիդանի հետ ունեցած զրույցի մասին - Champions.am
Ֆուտբոլ

Հուսով եմ` մի օր մենք կարող ենք միասին ընթրել և խոսել ամեն ինչի մասին․ Գվարդիոլան՝ Զիդանի հետ ունեցած զրույցի մասին

Պեպ Գվարդիոլա և Զինեդին Զիդան
104Views

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ ունեցած զրույցի մասին:

Անգլիական ակումբը հաղթեց պատասխան խաղում 2-1 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Խաղից անմիջապես հետո Գվարդիոլան և Զիդանը կարճատև զրույց են ունեցել:

«Ես շնորհավորեցի նրան Լա Լիգայում հաղթելու կապակցությամբ, հարցրեցի նրա ընտանիքի մասին: Հուսով եմ, որ մի օր մենք կարող ենք միասին ընթրել և խոսել ամեն ինչի մասին», – մեջբերում է Գվարդիոլային Marca-ն:

Добавить комментарий