Մեսսին քնում է հակակորոնավիրուսային ներքնակի վրա․ դրա վրա վիրուսը ոչնչացնող նանոմասնիկներ կան - Champions.am
TopՖուտբոլ

Մեսսին քնում է հակակորոնավիրուսային ներքնակի վրա․ դրա վրա վիրուսը ոչնչացնող նանոմասնիկներ կան

Լիոնել Մեսսի
100Views

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին գտել է իրեն կորոնավիրուսից ապահովագրելու միջոցը։

Արգենտինացին քնում է հատուկ հակակորանավիրուսային ներքնակի վրա, հայտնում է Mundo Deportivo-ն։

Վստահեցվում է, որ ներքնակի գործվածքի վրա նանոմասնիկներ կան, որոնք 4 ժամվա ընթացքում վերացնում են բոլոր տեսակի վիրուսները։ Կորոնավիրուսից պաշտպանության հավանականությունը 99,84% է գնահատվում։

Այս ներքնակները, կախված մոդելից, ունեն նաև այլ գործառույթներ, օրինակ՝ ոտքերի վիբրոմերսումը։

Նշվում է, որ Մեսսին այնքան գոհ է եղել, որ ամբողջ տան համար նման ներքնակներ է գնել։

Добавить комментарий