Միլանը այլևս չի փնտրում կենտրոնական հարձակվողի - Champions.am
Ֆուտբոլ

Միլանը այլևս չի փնտրում կենտրոնական հարձակվողի

Զլատան Իբրահիմովիչ
102Views

«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին և սպորտային տնօրեն Ֆրեդերիկ Մասարան հրաժարվել են նոր կենտրոնական հարձակվող ձեռք բերելու մտքից: Այս մասին տեղեկացնում է calciomercato.com-ն:

Աղբյուրի համաձայն, նման որոշման պատճառն է այն, որ ամենայն հավանականությամբ թիմում կմնա շվեդ գոլահար Զլատան Իբրահիմովիչը:

Ավելի վաղ, խոսակցություններ կային, որ «ռոսսոներիները»  հետաքրքրված են «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչով:

Добавить комментарий