Յուվենտուսը հաղթեց Լիոնին, բայց լքեց պայքարը (🎥) - Champions.am
Ֆուտբոլ

Յուվենտուսը հաղթեց Լիոնին, բայց լքեց պայքարը (🎥)

Յուվենտուս - Լիոն
144Views

ՉԼ 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Յուվենտուսը» ընդունել էր «Լիոնին»։

Խաղի արդեն 12-րդ րոպեին Մեմֆիս Դեպայը հստակ իրացրած 11-մետրանոցով առաջ մղեց հյուրերին, սակայն առաջին կեսի ավարտից երկու րոպե առաջ Կրիշտիանու Ռոնալդուն, 11-մետրանոցի իրավունք ստանալով, գնդակն ուղարկեց ֆրանսիացիների դարպասը։ Թիմերն ընդմիջման գնացին 1-1 հաշվով։

60-րդ րոպեին պորտուգալացին ևս մեկ անգամ գրավեց մրցակցի դարպասը։ Թուրինցիներին ավելին անել չհաջողվեց։

Ընդհանուր դիմակայության արդյունքը 2-2 է, սակայն «Յուվեի» հարկի տակ խփած գոլը «Լիոնին» դուրս բերեց քառորդ եզրափակիչ։

Добавить комментарий