Սարին հեռացել է Յուվենտուսից - Champions.am
Ֆուտբոլ

Սարին հեռացել է Յուվենտուսից

Մաուրիսիո Սարի
118Views

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին հեռացել է թուրինյան ակումբից: Այդ մասին հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։

Երեկ «Յուվենտուսը» հաղթեց «Լիոնին» ՉԼ 1/8 եզրափակչի պատասխան խաղում, բայց դուրս մնաց հետագա պայքարից։

Սարիի գլխավորությամբ «Յուվենուսը» այս մրցաշրջանում դարձավ Իտալիայի չեմպիոն՝ մեկ միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Ինտերին»: Իտալիայի գավաթի խաղարկությունում թիմը հասավ եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում պարտվեց «Նապոլիին»:

Добавить комментарий