Սարին ՉԼ-ից դուրս մնալուց հետո պատասխանել է իր ապագայի մասին հարցին - Champions.am
Ֆուտբոլ

Սարին ՉԼ-ից դուրս մնալուց հետո պատասխանել է իր ապագայի մասին հարցին

Մաուրիցիո Սարի
93Views

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է իր թիմի դուրս մնալը Չեմպիոնների լիգայից.

«Ցավոք, մենք դուրս մնացինք առաջին խաղի պատճառով, ըստ երևույթին, առաջին խաղի առաջին կեսի պատճառով: Եթե մի կողմ թողնենք այն մեծ հիասթափությունը, որ ես ունեմ մրցաշարը լքելու պատճառով, ապա ես շատ գոհ եմ, թե թիմն ինչպես խաղաց այս երեկո, քանի որ նրանք բնավորություն ցույց տվեցին ու ամբողջությամբ ներդրեցին իրենց ուժերը:

Եթե մենք դուրս չմնայինք, ես այսօր երջանիկ կվերադառնայի տուն»,- ասել է Սարին ու պատասխանել նաև թուրինյան ակումբում իր ապագայի մասին հարցին.

«Ի՞նչ եմ սպասում «Յուվենտուսի» ղեկավարության հետ հանդիպումից. չեմ կարծում, թե բարձրակարգ ղեկավարները որոշումները կկայացնեն՝ հիմնվելով մեկ խաղի վրա: Նրանք կգնահատեն ամբողջ մրցաշրջանը: Ես այդ հարցը վիրավորական եմ համարում, բայց ոչ թե իմ, այլ՝ ակումբի ղեկավարների նկատմամբ: Ես ունեմ պայմանագիր, կհարգեմ այն և ոչնչի չեմ սպասի»,- Սարիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Լիոնին»: Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ ֆրանսիական թիմի կազմում աչքի ընկավ Մեմֆիս Դեպայը: Սակայն, չնայած հաղթանակին, Սարիի թիմը դուրս չեկավ հաջորդ փուլ՝ արտագնա խաղում խփված գոլի կանոնի պատճառով: Առաջին խաղում «Լիոնը» 1-0 հաշվով հաղթել էր «Յուվենտուսին»:

Добавить комментарий