Վարանի կարիերայի վատագույն երեկոն․ Ման․ Սիթին հաղթում է Ռեալին ու դուրս գալիս քառորդ եզրափակիչ (🎥) - Champions.am
Ֆուտբոլ

Վարանի կարիերայի վատագույն երեկոն․ Ման․ Սիթին հաղթում է Ռեալին ու դուրս գալիս քառորդ եզրափակիչ (🎥)

Մանչեսթեր Սիթի – Ռեալ Մադրիդ
92Views

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի շրջանակում կայացավ «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» պատասխան հանդիպումը։

Առաջին խաղում «քաղաքայինները» Մադրիդում հաղթել էին 2-1 հաշվով։ Պատասխան խաղում հաշիվը բացվեց 9-րդ րոպեին։ «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանի կոպիտ սխալից հետո Գաբրիել Ժեզուսը խլեց գնդակն ու այն փոխանցեց Ռահիմ Ստերլինգին։ Անգլիացի վինգերը բացեց հաշիվը։

28-րդ րոպեին «Ռեալը» վերականգնեց հաշվի հավասարությունը։ Ռոդրիգոյի փոխանցումից հետո աչքի ընկավ Կարիմ Բենզեման։ 68-րդ րոպեին ապացուցվեց, որ այս երեկոն Ռաֆայել Վարանինը չէր։ Ֆրանսիացի պաշտպանը ևս մեկ կոպտագույն սխալ թույլ տվեց, ինչից օգտվեց Գաբրիել Ժեզուսը՝ հաշիվը դարձնելով 2-1։

«Մանչեսթեր Սիթին» նաև երկրորդ խաղում հաղթեց 2-1 ու ընդհանուր դիմակայությունում առավելության հասավ լիգայի 13-ակի չեմպիոնների նկատմամբ 4-2 հաշվով։ Այսպիսով, Պեպ Գվարդիոլայի սաները դուրս են գալիս քառորդ եզրափակիչ։

Добавить комментарий