Ռոնալդուն մտածում է Յուվենտուսը լքելու մասին. Աղբյուր - Champions.am
Ֆուտբոլ

Ռոնալդուն մտածում է Յուվենտուսը լքելու մասին. Աղբյուր

Կրիշտիանու Ռոնալդու
98Views

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտածում է իտալական ակումբը լքելու մասին: Այս մասին հաղորդում է հայտնի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:

Ըստ աղբյուրի ՝ պորտագալացին ցանկանում է հաղթել ոչ միայն Ա Սերիան, այլև Չեմպիոնների լիգան: Ռոնալդուն հիասթափված է, որ թիմը պարտվեց «Լիոնին» և դուրս մնաց հետագա պայքարից:

Վերջին երկու տարիների ընթացքում, Ռոնալդուն «Յուվենտուսի» միակ ֆուտբոլիստն է, ով փլեյ-օֆֆ փուլում գոլի հեղինակ է դառնում:

Նշվում է, որ 35-ամյա հարձակվողին իր կազմում է ցանակնում տեսնել ֆրանսիական ՊՍԺ-ն: Սպասվում է, որ Ռոնալդուն առաջիկայում կհանդիպի ՊՍԺ-ի սպորտային տնօրենի հետ և կքննարկի հնարավոր տրանսֆերը:

Добавить комментарий