Աթլետիկոյում կորոնավիրուսի 2 դեպքից առնվազն մեկը հաստատվել է ֆուտբոլիստի մոտ - Champions.am
Ֆուտբոլ

Աթլետիկոյում կորոնավիրուսի 2 դեպքից առնվազն մեկը հաստատվել է ֆուտբոլիստի մոտ

Աթլետիկո
93Views

«Աթլետիկոյում» կորոնավիրուսի 2 դեպք է արձանագրվել։ Այս մասին հայտնի դարձավ կիրակի երեկոյան։

Իսպանական Marca պարբերականը գրում է, որ կորոնավիրուսի 2 դեպքերից առնվազն մեկը հաստատվել է ֆուտբոլիստի մոտ։ Անձնակազմը թեստավորվել է շաբաթ օրը, արդյունքները հայտնի են դարձել կիրակի։

Չնայած այն փաստին, որ հաստատված 2 դեպքերից հետո անձնակազմը ինքնամեկուսացվել է մինչև նոր թեստերի պատասխանների հայտնի դառնալը, թիմում կա վախ, որ 93 հոգանոց անձնակազմում հնարավոր է նոր դեպքեր ի հայտ գան։ Պատճառն այն է, որ թեստավորումից հետո «ռոխիբլանկոսները» մարզում են անցկացրել։

Հիշեցնենք, որ հինգշաբթի «Աթլետիկոն» Չեմպիոնների լիգայի խաղարկությունում մրցելու է «ՌԲ Լայպցիգի» հետ։ Մադրիդյան թիմը նախատեսում էր Պորտուգալիա մեկնել 93 հոգանոց անձնակազմով։

Добавить комментарий