Բորուսիան նոր պայմանագիր կառաջարկի Սանչոյին, եթե մինչև երկուշաբթի ՄՅՈՒ-ն չհամաձայնի իրենց պայմաններին - Champions.am
Ֆուտբոլ

Բորուսիան նոր պայմանագիր կառաջարկի Սանչոյին, եթե մինչև երկուշաբթի ՄՅՈՒ-ն չհամաձայնի իրենց պայմաններին

Ջեյդոն Սանչո
90Views

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության շուրջ բանակցությունները բարդ են ընթանում:

Հաղորդվում է, որ գերմանական ակումբը ֆուտբոլիստին նոր պայմանագիր կառաջարկի՝ աշխատավարձի զգալի բարձրացմամբ, եթե մինչև վաղը «Յունայթեդը» չհամաձայնվի կատարել «Բորուսիայի» պայմանները:

Դորտմունդցիներն անգլիացու համար ցանկանում են 100 մլն ֆունտ ստանալ, հայտնում է Bild-ը:

20-ամյա կիսապաշտպանի և «Բորուսիայի» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը:

Ընթացիկ մրցաշրջանում Սանչոն «Բորուսիայի» կազմում Բունդեսլիգայի 32 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 17 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ:

Добавить комментарий