Դիբալան աշխատավարձի կրկնակի բարձրացում է պահանջում - Champions.am
Ֆուտբոլ

Դիբալան աշխատավարձի կրկնակի բարձրացում է պահանջում

Պաուլո Դիբալա
104Views

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան ակումբի հետ առկա պայմանագրում որոշակի փոփոխություններ է պահանջում:

Արգենտինացին ցանկանում է տարեկան ստանալ 15 մլն եվրո, իսկ ակումբը նախատեսում է 10 մլն աշխատավարձ՝ հնարավոր բոնուսների ավելացման պայմանով:

Թուրինյան ակումբը դարձավ Իտալիայի չեմպիոն, իսկ Դիբալան՝ առաջնության լավագույն ֆուտբոլիստ:

Ա սերիայի ավարտված առաջնությունում արգենտինացին անցկացրած 33 խաղում դարձել է 11-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնում երեկ նշանակվեց Անդրեա Պիռլոն:

Добавить комментарий