Կյանքից հեռացել է Լևոն Ղասաբօղլյանը - Champions.am
Ֆուտբոլ

Կյանքից հեռացել է Լևոն Ղասաբօղլյանը

Լևոն Ղասաբօղլյան
158Views

34 տարեկան հասակում կյանքից հեռացել է Լևոն Ղասաբօղլյանը: Այս մասին հայտնում է Երևանի «Արարատի» մամուլի քարտուղարությունը:

«Խորապես ցնցված ենք այս լուրից: «Արարատ» ֆուտբոլային ակումբն իր ցավակցություն ու զորակցությունն է հայտնում Ղասաբօղլյանների ընտանիքին»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Թե ինչն է մահվան պատճառ դարձել, չի նշվում:

Լևոն Ղասաբօղլյանը 2006 թվականին հանդես է եկել «Արարատի» կազմում, իսկ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա Ղազախստանում անցել էր մարզչական աշխատանքի: Լևոն Ղասաբօղլյանը «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանի որդին է:

Այս տարվա փետրվարից Ղասաբօղլյանը գլխավորում էր Ղազախստանի Առաջին լիգայում հանդես եկող «Ակադեմիա Օնթուստիկ» թիմը:

Добавить комментарий