Հայ մրցավարները կկրեն Macron ապրանքանիշի համազգեստ (📷) - Champions.am
Ֆուտբոլ

Հայ մրցավարները կկրեն Macron ապրանքանիշի համազգեստ (📷)

105Views

«Արարատ-Արմենիայի» և «Նոայի» միջև Հայաստանի Սուպերգավաթային դիմակայությունում Աշոտ Ղալթաղչյանի գլխավորած մրցավարական բրիգադը հանդես եկավ նոր համազգեստով։

ՀՖՖ-ի կնքած նոր պայմանագրով գալիք մրցաշրջանից սկսած Հայաստանի առաջնությունն ու գավաթի խաղարկությունը սպասարկող մրցավարները հագնելու են Macron ընկերության տրամադրած համազգեստը։

Ի դեպ, համազգեստը ունենալու է գունային երեք տարբերակ՝ կանաչ, կապույտ և սև գունային լուծումներով։

Հիշեցնենք, որ Macron-ը հանդիսանում է նաև Հայաստանի հավաքականի տեխնիկական հովանավորը: Նրա հետ պայմանագիրը սահմանված է մինչև 2023 թ:

Добавить комментарий