Հեմիլթոնը ևս մեկ ապշեցուցիչ ցուցանիշով հավասարվեց Շումախերին - Champions.am
Այլ մարզաձևեր

Հեմիլթոնը ևս մեկ ապշեցուցիչ ցուցանիշով հավասարվեց Շումախերին

Ֆորմուլա 1
84Views

«Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը շարունակում է խելահեղ ցուցանիշներով մոտենալ Ֆորմուլա 1-ի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերի ցուցանիշներին։

Ֆ1-ի 70-ամյակի գրան-պրիում Հեմիլթոնը զբաղեցրեց 2-րդ տեղը ու կարիերայի ընթացքում 155-րդ անգամ կանգնեց հարթակին։ Այս ցուցանիշով բրիտանացի արշավորդը հավասարվել է Շումախերի ցուցանիշին, որի ցուցանիշը լավագույնն է Ֆ1-ում։

Հիշեցնենք, որ ներկա պահիին Հեմիլթոնը աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է 6 անգամ։ Ռեկորդը պատկանում է Շումախերին, որը 7 անգամ է դարձել Ֆորմուլա 1-ի աշխարհի չեմպիոն։

Կիրակի կայացած 70-ամյակի գրան-պրիում հաղթել էր Մաքս Ֆերստապենը։ Վալտերի Բոտտասը զբաղեցրել էր 3-րդ տեղը։

Добавить комментарий