Պիռլոն Յուվենթուսում ուզում է տեսնել Ռեալի կիսապաշտպանին, ով կարևոր դեր է խաղալու նրա թիմում - Champions.am
Ֆուտբոլ

Պիռլոն Յուվենթուսում ուզում է տեսնել Ռեալի կիսապաշտպանին, ով կարևոր դեր է խաղալու նրա թիմում

Անդրեա Պիռլո
142Views

«Յուվենթուսի» նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն թուրինյան ակումբում ցանկանում է տեսնել «Ռեալի» կիսապաշտպաններից մեկին։

Իսպանական AS պարբերականը գրում է, որ «արքայական» ակումբի իսպանացի կիսապաշտպան Իսկոն Պիռլոյի տրանսֆերային գլխավոր նպատակներից է։ Իտալացի մասնագետը կարծում է, որ հենց Իսկոն կարող է դաշտի միջին գծում կարևոր դեր ունենալ Չեմպիոնների լիգան հետագայում հաղթելու համար։

Աղբյուրը հիշել է Պիռլոյի հայտնի արտահայտությունը, որ նա արել էր ՉԼ-ի անցած տարվա խաղարկությունում «Յուվենթուսի»՝ «Այաքսից» դուրս մնալուց հետո։ Իտալացին ասել էր, որ ՉԼ-ում հաղթելու համար պետք է Իսկոյի պես կիսապաշտպան ունենալ կազմում։

Добавить комментарий