Ռոնալդուն հիացած է Պիռլոյի՝ Յուվենտուսի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակմամբ - Champions.am
Ֆուտբոլ

Ռոնալդուն հիացած է Պիռլոյի՝ Յուվենտուսի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակմամբ

Անդրեա Պիռլո և Կրիշտիանու Ռոնալդու
121Views

«Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հիացած է Անդրեա Պիռլոյի՝ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակմամբ:

Հաղորդվում է, որ պորտուգալացին թիմի այն խաղացողներից է, ովքեր առավել ոգևորված են 41-ամյա մասնագետի՝ թուրինյան ակումբ վերադարձից:

Ֆուտբոլիստը բարձր է գնահատել «Յուվենտուսի» ղեկավարության՝ այդ պաշտոնում նման տիտղոսակիր մարդու հրավիրելու որոշումը, գրում է Calciomercato-ն:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ 35-ամյա ֆուտբոլիստը կարող է հեռանալ «Յուվենտուսից» և տեղափոխվել ՊՍԺ:

Добавить комментарий