Սուլշերը՝ Եվրոպա լիգայի մասին․ Եթե մենք հաղթենք տիտղոսը, դա կլինի իմ ֆուտբոլային կյանքի լավագույն օրը - Champions.am
Ֆուտբոլ

Սուլշերը՝ Եվրոպա լիգայի մասին․ Եթե մենք հաղթենք տիտղոսը, դա կլինի իմ ֆուտբոլային կյանքի լավագույն օրը

Օլե-Գունար Սուլշեր
147Views

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է Եվրոպա լիգայում հաղթելու ցանկության մասին։

«Ես ունեմ ամբիցիա և երազում եմ տիտղոս նվաճել այս թիմի գլխավոր մարզչի կարգավիճակում։ Ես պարտական եմ իմ կարիերայով «Յունայթեդին», ու նրանց հետ տիտղոս հաղթելը մարզչի կարգավիճակով կլինի իմ ֆուտբոլային կյանքի լավագույն պահը։ Դա ամենամեծ նվաճումը կլինի։

Որպես խաղացող՝ ես անհավանական թիմի մի մասն էի, ու երբեմն պետք է ուղղակի որսալ պահը։ Ռոյ Կինը կարող էր ասել, որ նրա մեջքը ցավում է, քանի որ նա իր վրա էր տանում ինձ։ Ու դա, հավանաբար, ճիշտ էր»,-Սուլշերի խոսքն է մեջբերում Goal-ը։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի շրջանակում մրցելու է «Կոպենհագենի» հետ։ Խաղը կկայանա օգոստոսի 10-ին։

Добавить комментарий