Ֆերստապենը հաղթեց Ֆ1-ի 70-ամյակի Գրան-պրին․ Հարթակի մյուս տեղերում Մերսեդեսի արշավորդներն են - Champions.am
Այլ մարզաձևեր

Ֆերստապենը հաղթեց Ֆ1-ի 70-ամյակի Գրան-պրին․ Հարթակի մյուս տեղերում Մերսեդեսի արշավորդներն են

Ֆորմուլա 1
94Views

Մեծ Բրիտանիայի Սիլվերսթոուն քաղաքում ավարտվեց Ֆորմուլա 1-ի 70-ամյակին նվիրված Գրան-պրին։

52 շրջաններից հետո առաջինը վերջնագիծը հատեց «Ռեդ Բուլլի» ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը։ Հոլանդացին սկսել էր արշավը 4-րդ դիրքում, սակայն կարողացավ հիասքանչ դրսևորել իրեն ու հաղթել այս մրցաշրջանի առաջին ու կարիերայի 9-րդ գրան-պրին։

Երկրորդ տեղով արշավն ավարտեց «Մերսեդեսի» արշավորդ Լյուիս Հեմիլթոնը։ Պատվո հարթակի 3-րդ տեղում է մրցարշավը առաջին տեղով սկսած Վալտերի Բոտտասը։

Այսպիսով, արշավորդների ցանկում Ֆերստապենը շրջանցեց Բոտտասին ու հիմա 2-րդն է։ Առաջատարը Հեմիլթոնն է։ «Մերսեդեսը» շարունակում է վստահորեն գլխավորել կոնստրուկտորների գավաթի մրցաշարային աղյուսակը։ «Ռեդ Բուլլը» 2-րդն է, իսկ «Ֆերարին» բարձրանում է 3-րդ տեղ Շարլ Լեկլերի այսօրվա P4-ից հետո։

Добавить комментарий