Եվրոպա լիգա. Ինտերը հաղթեց Բայերին և դուրս եկավ կիսաեզրափակիչ (🎥) - Champions.am
Ֆուտբոլ

Եվրոպա լիգա. Ինտերը հաղթեց Բայերին և դուրս եկավ կիսաեզրափակիչ (🎥)

Ինտեր - Բայեր
101Views

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում Միլանի «Ինտերը» հանդիպեց «Բայերին» (2-1):

Հանդիպման հաշիվը բացեցին միլանյան ակումբի ֆուտբոլիստները: 15-րդ րոպեին գնդակը խփեց Նիկոլո Բարելան:

20-րդ րոպեին «Ինտերի» երկրորդ գոլի հեղինակ դարձավ Ռոմելու Լուկակուն, ով տուգանային հրապարակից կատարած հարվածով գրավեց մրցակցի դարպասը:

Ընդամենը երեք րոպե անց, «Բայերի» ֆուտբոլիստները կրճատեցին հաշվի տարբերությունը: Գոլը հեղինակեց Կայ Հավերցը:

«Բայերի» ֆուտբոլիստներն այդպես էլ չկարողացան զարգացնել իրենց հաջողությունը և կիսաեզրափակչի ուղեգիրը զիջեցին Անտոնիո Կոնտեի թիմին:

Նշենք, որ հանդիպման 90-րդ րոպեին նշանակվեց տասնմեկ մետրանոց հարված նշանակեց հյուրերի դարպասին, սակայն, դրվագի կրկնապատկերը դիտելուց հետո, չեղարկեց իր որոշումը: Նման մի դրվագ էլ եղել էր առաջին խաղակեսի 26-րդ րոպեին, երբ գերմանական թիմի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը չեղարկվեց:

Իտալական ակումբի մրցակիցը կորոշվի ՝ «Շախտյոր»-«Բազել»  խաղում:

Добавить комментарий