Մանչեսթեր Յունայթեդը հաղթանակ կորզեց լրացուցիչ ժամանակում և դուրս եկավ կիսաեզրափակիչ (🎥) - Champions.am
Ֆուտբոլ

Մանչեսթեր Յունայթեդը հաղթանակ կորզեց լրացուցիչ ժամանակում և դուրս եկավ կիսաեզրափակիչ (🎥)

Մանչեսթեր Յունայթեդ - Կոպենհագեն
104Views

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մրցեց դանիական «Կոպենհագենի» հետ: 90 րոպե թիմերը չգտան մեկմեկու դարպասի բանալին, սակայն 2 կողմն էլ հաջողության հասնելու հնարավորություններ ունեին:

Լրացուցիչ ժամանակի 4-րդ րոպեին Բրունու Ֆերնանդեշը հստակ իրացրեց Անտոնի Մարսիալի վաստակած 11 մետրանոցն ու առաջ մղեց անգլիական գրանդին: Խփած գոլից հետո «կարմիր սատանաները» մի շարք գոլային հնարավորություններ կորցրեցին:

«Յունայթեդը» հաղթեց 1-0 հաշվով ու դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Կիսաեզրափակչում «Յունայթեդը» կմրցի Վուլվզ-«Սևիլիա» զույգի հաղթողի հետ:

Добавить комментарий