Բարսելոնայի ֆուտբոլիստի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է - Champions.am
Ֆուտբոլ

Բարսելոնայի ֆուտբոլիստի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է

Բարսելոնա
71Views

Նոր մրցաշրջանին նախապատրաստվող «Բարսելոնայի» 9 ֆուտբոլիստից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:

Նշվում է՝ հիվանդությունն անցնում է առանց ախտանշանների: Ֆուտբոլիստն ինքնամեկուսացել է: Նրա հետ շփում ունեցած բոլոր մարդիկ կթեստավորվեն:

Ընդ որում, վարակված ֆուտբոլիստը չի շփվել առաջին թիմի խաղացողներից և ոչ մեկի հետ, ովքեր հիմա գտնվում են Լիսաբոնում և նախապատրաստվում են Չեմպիոնների լիգայի խաղին:

«Բարսելոնայի» կազմում հաջորդ մրցաշրջանին սկսել են նախապատրաստվել Պեդրին, Տրինկաուն, Մաթեուս Ֆերնանդեսը, Ժան-Կլեր Տոդիբոն, Մուսա Վագեն, Կառլես Ալենյան, Խուան Միրանդան, Ռաֆինյան և Օրիոլ Բուսկետսը:

Добавить комментарий