Եթե Նեյմարը 200 մլն ֆունտ արժենար, Ռոնալդինյոն անգին կլիներ․ Գերմանիայի հավաքականի նախկին խաղացող - Champions.am
Ֆուտբոլ

Եթե Նեյմարը 200 մլն ֆունտ արժենար, Ռոնալդինյոն անգին կլիներ․ Գերմանիայի հավաքականի նախկին խաղացող

Ռոնալդինյո
124Views

«Շտուտգարտի» ու Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոբերտո Հիլբերտը, որը հանդես է գալիս «Գրոյտերում», ասել է՝ ում է համարում պատմության լավագույն ֆուտբոլիստ։

«Լավագույն ֆուտբոլիստը, որի դեմ խաղացել եմ, եղել է Ռոնալդինյոն։ Նա պատմության լավագույն խաղացողն է։ Նա միշտ արագ ու ուժեղ է եղել։ «Շտուտգարտը» խաղացել է «Բարսելոնայի» դեմ, ու ամեն ինչ այնքան էլ լավ չդասավորվեց մեզ համար, բայց դա անգնահատելի փորձ էր։ Փորձում էի կանգնեցնել նրան, բայց դա հեշտ չէր։

Ռոնալդինյոն ու Ֆրանկ Ռիբերին զվարճանալու համար են ֆուտբոլ խաղում ու դա որպես աշխատանք չեն ընդունում։ Նրանք երջանիկ են ուղղակի խաղադաշտում լինելու ու խաղալու համար։ Նրանք սրտով են զգում ֆուտբոլն ու հաճույքի համար են խաղում։ Նրանք տաղանդ են, անում են այն, ինչ մյուսները չեն կարող։

Մեսսին, Ռոնալդուն, Մբապեն ու Նեյմարը նույնպես խաղում են, որովհետև դա նրանց դուր է գալիս։ Նրանք երբեք իրենց ափսեից դուրս չեն զգում, ու չեմ կարծում, թե նրանք բավականաչափ լավը չեն։ Նրանք լավ են անցկացնում ժամանակը։ Կարծում եմ՝ Ռոնալդինյոյին ու Ռոնալդոյին անհնար կլիներ գնել շուկայի ներկայիս պայմաններում։ Եթե Նեյմարը 200 մլն ֆունտ (221 մլն եվրո) արժենար, Ռոնալդինյոն ու Ռոնալդոն անգին կլինեին»,- Հիլբերտի խոսքերն է փոխանցում Goal-ը։

Добавить комментарий