Տոկիո-2020. նախապատրաստական ծրագրերը բարեհաջող են ընթանում - Champions.am
Այլ մարզաձևեր

Տոկիո-2020. նախապատրաստական ծրագրերը բարեհաջող են ընթանում

Տոկիո-2020
92Views

«Տոկիո-2020»  կազմկոմիտեի նախագահ Յոշիրո Մորին զեկույց  է ներկայացրել օլիմպիական  խաղերի նախապատրաստական ծրագրերի վերաբերյալ: Այնտեղ ներկայացված են մարզահանդեսին առնչվող բոլոր խնդիրները։ Կարևորվում է անվտանգ ու ապահով միջոցառում անցկացնելու խնդիրը:

Խաղերը  նախատեսվում է կազմակերպել երեք սկզբունքով․ ապահովել անվտանգ միջավայր, նվազագույնի հասցնել անհրաժեշտ ծախսերը և պարզեցնել խաղերի ձևաչափը։

Պատրաստ են  43 մրցասպարեզները, օլիմպիական գյուղը, հեռարձակման, մամուլի կենտրոնը և այլն։ Մրցումների ժամանակացույցը կմնա նույնը, թերևս հնարավոր  է կատարվեն աննշան ճշգրտումներ: Ձեռք բերված տոմսերը ուժի մեջ կմնան, իսկ դրանց վերադարձը հասանելի կլինի 2020թ․աշնանը:

Բացի այդ, քանի որ աշխարհում շարունակվում է COVID-19 համավարակը, կազմկոմիտեն  սերտորեն համագործակցում է ԱՀԿ-ի հետ։ Օլիմպիական խաղերի  մասնակիցների առողջությունը շարունակում է մնալ գերակա առաջնահերթություն:

Արժե նշել, որ Ճապոնիան արդեն վերսկսում է մարզական միջոցառումները սահմանափակ թվով հանդիսականների ներկայությամբ: Մարզադահլիճներում մարզումների և միջազգային մրցաշարերի անցկացումը կսկսվի  2020-ի աշնանը:

Կազմկոմիտեի  կարծիքով  հաջորդ տարի նախատեսված համաշխարհային միջոցառումը, համաճարակի ավարտից հետո  կդառնա  համաշխարհային միասնության և վերածննդի խորհրդանիշ:

Добавить комментарий