Magnus Carlsen Chess Tour. Նակամուրան եզրափակչում է, Կարլսենին մնաց մեկ քայլ - Champions.am
Շախմատ

Magnus Carlsen Chess Tour. Նակամուրան եզրափակչում է, Կարլսենին մնաց մեկ քայլ

92Views

Այս օրերին ընթանում են Magnus Carlsen Chess Tour առցանց շախմատային մրցաշարի եզրափակիչ հատվածի կիսաեզրափակիչ հանդիպումները: 

Հիկարու Նակամուրան ընդհանուր 3-0 հաշվով հաղթելով ռուս Դանիիլ Դուբովին, դուրս եկավ եզրափակիչ ու սպասում է իր մրցակցին:

Նորվեգացի Մագնուս Կարլսենը հաղթեց երկրորդ անընդմեջ դիմակայությունում, և այժմ 2-1 հաշվով հաղթում է չինացի Դին Լիրենին: Չինացին առաջին դիմակայությունում հաղթել էր:

Վաղը կկայանա Լիրենի ու Կարլսենի միջև 4-րդ դիմակայությունը:

Добавить комментарий