Ով 3 կտոր նուտելլայով հաց ուտի, կմնա փոխարինողների նստարանին․ Նագելսմանը՝ Ատլետիկոյի հետ խաղի կազմի մասին - Champions.am
Ֆուտբոլ

Ով 3 կտոր նուտելլայով հաց ուտի, կմնա փոխարինողների նստարանին․ Նագելսմանը՝ Ատլետիկոյի հետ խաղի կազմի մասին

Յուլիան Նագելսման
79Views

«ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Ատլետիկոյի» դեմ խաղից առաջ կատակով իր խաղացողներին արգելել է շոկոլադե կրեմ ուտել։

«Ով խաղից առաջ երեք կտոր նուտելլայով հաց ուտի, կմնա պահեստայինների նստարանին»,- ասել է գերմանացի մասնագետը՝ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով մեկնարկային կազմի մասին հարցին:

Հետո բացատրել է, որ չգիտի, թե առաջին րոպեներից ով դաշտ դուրս կգա, բացառությամբ դարպասապահի (Պետեր Գուլաչի) ու ևս 5 դիրքի։

«ՌԲ Լայպցիգ»-«Ատլետիկո» խաղը կկայանա օգոստոսի 13-ին Լիսաբոնում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։

Добавить комментарий