ՉԼ. ՊՍԺ-ն հաղթանակ տարավ Ատալանտայի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ (🎥) - Champions.am
Ֆուտբոլ

ՉԼ. ՊՍԺ-ն հաղթանակ տարավ Ատալանտայի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ (🎥)

ՊՍԺ - Ատալանտա
80Views

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում «Ատալանտան» հանդիպեց ՊՍԺ-ին (1-2):

Հանդիպման հաշիվը բացվեց 26-րդ րոպեին, երբ Մարիո Պաշալիչը գեղեցիկ հարվածով գրավեց Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասը:

ՊՍԺ-ի կազմում բավական ակտիվ էր Նեյմարը, ով մի քանի անգամ կարող էր գրավել իտալական ակումբի դարպասը: Երկրորդ խաղակեսում խաղադաշտ դուրս եկավ Կիլիան Մբապեն, սակայն, նա էլ չկարողացավ օգտագործել իր գոլային պահերը:

Այդուհանդերձ, «Ատալանտան» չդիմացավ ՊՍժ-ի ճնշմանը: 91-րդ րոպեին Մարկինյոսը կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը:

Իսկ 93-րդ րոպեին Չուպո-Մոտինգը հաղթանակ պարգևեց փարիզյան ակումբին: ՊՍԺ-ի մրցակիցը կորոշվի ՝ «Լայպցիգ»-«Աթլետիկո» խաղում:

Այպիսով, ՊՍԺ-ն դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:

Добавить комментарий