Հայ 3 ծանրորդ օնլայն մրցաշարի կմասնակցի - Champions.am
Ծանրամարտ

Հայ 3 ծանրորդ օնլայն մրցաշարի կմասնակցի

Ծանրամարտ
233Views

Կորոնավիրուսի հետևանքով աստիճանաբար ավելանում են մարզական հեռավար ստուգատեսները։

Ուզբեկստանի անկախության օրվան է նվիրվելու օգոստոսի 29-ին  կայանալիք  ծանրամարտի միջազգային հեռավար խոշոր մրցաշարը։ Հայաստանին հատկացված է հինգ տեղ․ Անդրանիկ Կարապետյան / 87 կգ /, Սամվել Գասպարյան / 102կգ /, գերծանքաշային Վարազդատ Լալայան։ Ընտրվածների թվում են նաև Սիմոն Մարտիրոսյանը և  Գոռ Մինասյանը, սակայն նրանք մրցաշարին չեն մասնակցի, քանի որ շարունակում են ապաքինվել վնասվածքներից:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Առաջին եռյակում տեղ զբաղեցնող ծանրորդները կստանան համապատասխանաբար 2500, 1500 և 750 ԱՄՆ դոլար։

Մրցաշարի հաջողության դեպքում  նույն սցենարով կանցկացվի նաև  մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասել է, որ շեշտը դրվելու է Մոսկվայում  հոկտեմբերի 31-ին մեկնարկող Եվրոպայի առաջնության վրա, քանզի այդ ստուգատեսը օլիմպիական վարկանիշային է։ Տեղի կունենա նաև ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի ղեկավար կազմի ընտրություն։ Մրցավարական հանձնաժողովում թեկնածու է առաջադրված  նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր մասնագետ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը։ Ի դեպ, Ալավերդյանն ընդգրկված է Ուզբեկստանի օնլայն մրցաշարի մրցավարական հանձնաժողովում:

Добавить комментарий