Ֆորմուլա-1․ Ինչո՞ւ էր Ferrari-ին ավելի դանդաղ Red Bull-ից - Champions.am
Այլ մարզաձևեր

Ֆորմուլա-1․ Ինչո՞ւ էր Ferrari-ին ավելի դանդաղ Red Bull-ից

Ֆորմուլա-1
94Views

Պարտադիր չէ լինել ինժեներ, որպեսզի կարողանաս տեսնել ամենակարևորը․ տաք օդի դուրս բերման խողովակի բացվածքը բոլիդների հետնամասում RB16-ի մոտ շատ ավելի փոքր է, քան SF1000-ի։

F1-ում Բարսելոնայի վազքուղին իզուր չէ, որ անվանում են գրեթե կատարյալ փորձարկման վայր բոլիդոների համար։ Թող որ մրցավազքերն այստեղ այդքան էլ տեսարժան չեն անցնում, սակայն մեքենաների հնարավորությունների գնահատման համար այն լավագույն տարբերակն է։

Դեռ ձմռանը, երբ թիմերը ժամանեցին Կատալոնիա, որպեսզի պատրաստվեն նոր մրցաշրջանին, Ferrari-ն այստեղ իրեն չկարողացավ լավագույնս դրսևորել։ Իսկ օգոստոսյան շոգը միայն ավելի վատթարացրեց իրավիճակը։ Ինժեներներն չկարողացան ավել ոչինչ անել, քան մեծացնել օդափոխման համակարգի բացվածքները։ Հակառակ դեպքում թափքի տակ ջերմաստիճանը կայծակնային արագությամբ բարձրանում էր։ Այս էտապն ընդհանրապես յուրատեսակ քննություն էր բոլոր բոլիդների համար, և բոլորը հնարավորություն ունեցան գնահատել իրենց հովացման համակարգի հնարավորություններն ու արդյունավետությունը։ Հարկավոր էր ընդամենը բոլիդներին նայել հետևի կողմից։

Ջորջիո Պիոլայի կադրերին նայելիս Red Bull-ի առավելությունն այս հարցում կասկածի տեղ չի թողնում։ RB16-ի օդափոխման բացվածքները մի քանի անգամ ավելի փոքր են՝ ինչպես լայնքով, այնպես էլ երկայնքով։ Դրանց ամբողջությամբ տեղավորվում են կասեցման եռանկյունի լծակների արանքում, ու դա այն դեպքում, երբ Ferrari-ինը շատ ավելի վերևում են տեղավորվել։ Ընդ որում, շատ կարևոր է հիշել, որ մեծ բացվածքները զգալիորեն ազդում են մեքենայի արագության վրա, դանդաղեցնում են այն։

Դրանց պատճառով մեծանում է ճակատային հակազդեցությունը ու առաջանում է ավելի շատ վնասակար տուրբուլենտություն։ Սիլվերսթոունում, որտեղ ևս շոգ էր, բայց ոչ այնքան շոգ, որքան Բարսելոնայում, SF1000-ը բավականին լավ դրսևորեց իրեն։ Սակայն Բարսելոնայում ռադիատորների բացասական ազդեցությունը, որոնք տեղադրված էին շարժիչների վրա, շատ ավելի մեծ էր։

Red Bull-ին հաջողվեց բավականին պրոֆեսիոնալ կերպով օպտիմիզացնել Honda-ի շարժիչի աշխատանքն ու հասնել արդյունավետ հովացման։ Իսկ ընդամենը 3 տարի առաջ ճապոնական շարժիչները համարվում էին անհուսալի մետաղի ջարդոն, որոնք մեկը մյուսի հետևից շարքից դուրս էին գալիս McLaren-ի բոլիդների մոտ։

Добавить комментарий