Հայ աթլետները կմասնակցեն Բալկանյան երկրների առաջնություններին՝ սեպտեմբերին - Champions.am
Այլ մարզաձևեր

Հայ աթլետները կմասնակցեն Բալկանյան երկրների առաջնություններին՝ սեպտեմբերին

աթլետիկա
113Views

Բալկանյան երկրների աթլետիկայի  ասոցիացիայի գործկոմի հերթական նիստն անցկացվել է հեռավար ձևաչափով։ Մասնակիցների թվում էր նաև ՀՀ ֆեդերացիայի նախագահ,Եվրոպայի հեռացատկի անգերազանցելի ռեկորդակիր  Ռոբերտ Էմմիյանը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Քննարկվել ու հաստատվել են Բալկանյան երկրների մեծահասակ և մինչև 20 տարեկան աթլետների  2020թ․ առաջնությունների անցկացման ժամկետներն ու մրցավայրերը:

Դրանք համապատասխանաբար կայանալու են սեպտեմբերի 18-19- ը ՝ Ռումինիայի Կլուժ-Նապոկա և սեպտեմբերի 12 -13-ին՝ Թուրքիայի Ստամբուլ քաղաքներում։

Մեծահասակների մրցումներում դրամական մրցանակներ են սահմանված լավագույն մարզիկ- մարզուհու համար։

Այդ ստուգատեսներին կմասնակցեն Հայաստանի տասը մեծահասակ և հինգ  երիտասարդ մարզիկ-մարզուհիներ։

Առաջիկա  գործուղումների համար միակ խնդիրը, թերևս, միջազգային մրցուղերթների թույլտվություն ունենալն է, որը  բացատրվում է հայտնի համավարակով։ Աթլետիկայի ներկայացուցիչները հույս ունեն, որ հարցը լուծում կստանա։ Այդ ակնկալիքով են նրանք շարունակում  մարզումները:

Добавить комментарий