232 միլիոն դրամ՝ մարզիկներին սպորտային թոշակ տրամադրելու համար - Champions.am
Այլ մարզաձևեր

232 միլիոն դրամ՝ մարզիկներին սպորտային թոշակ տրամադրելու համար

83Views

Օլիմպիական խաղերին ընդառաջ, մեկ տարի Կառավարությունը սպորտային նպաստ կտրամադրի Օլիմպիական խաղերում,  նաև օլիմպիական մարզաձևերում ընդգրկված և Հայաստանը ներկայացնող մարզիկներին, հավաքականների մարզիչներին և բժիշկներին։ Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը առաջարկել է ՀՀ պահուստային ֆոնդից նախարարությանը տրամադրել 232,000 միլիոն դրամ:

Հայտնի է, որ նախկինում այս վարձատրությունը մարզաշխարհի ներկայացուցիչները  ստանում էին այլ աղբյուրներից: Իսկ վերջին ամիսներին չեն ստացել:

«Այս որոշման ընդունմամբ հնարավոր կլինի յուրաքանչյուր ամիս սպորտային նպաստ տրամադրել գործող մարզիկներին, ՀՀ հավաքականների մարզիչներին ու բժիշկներին և բարելավել նրանց սոցիալական վիճակը, որը միաժամանակ նշանակում է կարևորել սպորտի դերն ու նշանակությունը, աջակցել մարզաձևերի զարգացմանը, նպաստել հանրապետության հավաքականներին ավելի ակտիվ հանդես գալու միջազգային մրցումներում ու մրցաշարերում, օժանդակել նվաճումներին»,-ասել է Հարությունյանը:

Ծրագիրը նախատեսում են կիրառել մեկ տարի: Կհաշվարկեն օգոստոսի 1-ից, կշարունակեն  մինչև օլիմպիական խաղերի ավարտը: 

Добавить комментарий