Ալեքսանդր Կարապետյանը առաջ է մղում Հայաստանի հավաքականին (🎥) - Champions.am
Ֆուտբոլ

Ալեքսանդր Կարապետյանը առաջ է մղում Հայաստանի հավաքականին (🎥)

Ալեքսանդր Կարապետյան
121Views

Ազգերի լիգայի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել է Էստոնիայի ընտրանուն և հաշվի մեջ առևում է 1։0 հաշվով։ 44-րդ րոպեին Կորյանի փոխանցումից հետո Ալեքսանդր կարապետյանը գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։

Հանդիպումն ակտիվ սկսեցին հյուրերը երկու անգամ փորձելով սպառնալ Յուրչենկոյի դարպասին։ 9-րդ րոպեին Հայաստանի հավաքականն աջ եզրում ստացավ տուգանայինի իրավունք, որն իրացրեց Տիգրան Բարսեղյանը, սակայն Աստանայի հարձակվողի հարվածը բարձր ստացվեց։  12-րդ րոպեին Անգուլո Վբեյմարը մրցակցի կիսադաշտում խախտեց կանոնները և զգուշացվեց դեղին քարտով։

Առաջին կեսի միջնամասում գնդակին ավելի շատ տնօրինում էր Հայաստանի հավաքականը։ Մեկ երկու հեռահար հարվածի փորձ կատարեց Տիգրան Բարսեղյանը, սակայն մրցակցի պաշտպանները կարողանում էին ճիշտ ժամանակին փակել գնդակի ճանապարհը։ Ընդհանուր առմամբ, առաջին խաղակեսը հարուստ չէր վտանգավոր պահերով։

Добавить комментарий