Պաշտոնական․ Խամես Ռոդրիգեսը՝ Էվերթոնի ֆուտբոլիստ - Champions.am
Ֆուտբոլ

Պաշտոնական․ Խամես Ռոդրիգեսը՝ Էվերթոնի ֆուտբոլիստ

Խամես Ռոդրիգես
94Views

«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը տեղափոխվեց «Էվերթոն»։ Այս մասին տեղեկացնում է «իրիսների» պաշտոնական կայքը։

Կողմերի միջև կնքվել է 2 տարվա պայմանագիր։ Պայմանագրի ավարտի ժամանակ կողմերը կարող են այն երկարաձգել ևս մեկ տարով։

Խամեսը արդեն մեկնաբանել է «Էվերթոն» տեղափոխվելը։

«Ես իսկապես ուրախ եմ լինել այս մեծ ակումբում։ Ակումբ, որը այսպիսի պատմություն ունի։ Ես այստեղ եմ մի մարզչի հետ, ով ինձ շատ լավ գիտի։ Ես եկել եմ այստեղ ավելի լավը դառնալու, ինչպես նաև թիմին օգնելու համար, որպեսզի մենք լավ ու գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրենք։

Ես վստահում եմ Կառլոյին (Անչելոտի) ու նրա մարզչական շտաբին։ Ես հավատում եմ, որ մենք կարող ենք մեծ բաների հասնել։ Ու նրա ներկայությունը մեծ պատճառ էր իմ այստեղ գալու համար»,-Խամեսի խոսքն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։

Добавить комментарий