Արոնյանը կմասնակցի Ֆիշեր միջազգային առցանց մրցաշարին - Champions.am
Շախմատ

Արոնյանը կմասնակցի Ֆիշեր միջազգային առցանց մրցաշարին

Լևոն Արոնյան
54Views

Այսօր՝ սեպտեմբերի 11 –ին մեկնարկում է «Ֆիշեր» շախմատի միջազգային առցանց մրցաշարը։ Մասնակից  տասը շախմատիստների թվում է նաև երևանցի Լևոն Արոնյանը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Հայտավորված են նաև հանրաճանաչ գրոսմայստերներ Գարի Կասպարովը,  Մագնուս Կառլսենը,  Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե – Լագրավը, Ֆաբիանո Կարունան, Ուեսլի Սոն,  Լենիեր Դոմինգեսը, Պետեր Սվիդլերը, Ալիրեզա Ֆիրուջան։

Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 13-ին, իսկ մրցանակային հիմնադրամը 150 հազար ԱՄՆ դոլար է:

Հավելենք, որ  հայրենական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը «Ֆիշեր» մրցաշարի  կրկնակի հաղթող է / 2006 – 2007թթ․ /։

Добавить комментарий