US Open․ Ազարենկան հաղթեց Ուիլյամսին և եզրափակչում կհանդիպի Օսակայի հետ - Champions.am
Թենիս

US Open․ Ազարենկան հաղթեց Ուիլյամսին և եզրափակչում կհանդիպի Օսակայի հետ

Սերենա Ուիլյամս - Վիկտորիա Ազարենկա
65Views

Բելառուս թենիսիստուհի Վիկտորիա Ազարենկան դարձավ կանանց մենախաղի US Open-2020 մրցաշարի եզրափակիչի երկրորդ մասնակիցը: Կիսաեզրափակիչ խաղում աշխարհի նախկին առաջին ռակետը հաղթեց ամերիկուհի Սերենա Ուիլյամսին ՝ 1:6, 6:3, 6:3:

Հանդիպումը տևեց 1 ժամ 55 րոպե։

Ազարենկան կրճատեց Ուիլյամսի հետ անձնական դիմակայությունների ընդհանուր հաշիվը՝ 5-18: Եզրափակչում Վիկտորիան կխաղա ճապոնուհի Նաոմի Օսակայի հետ:

Վերջինս իր հերթին կիսաեզրափակչում հաղթահարեց ամերիկուհի Ջեննիֆեր Բրեյդիի արգելքը՝ 7:6 (7:1), 3:6, 6:3։

Добавить комментарий