Փյունիկն առաջնությունում առաջին հաղթանակը տոնեց, կապանյան թիմը շարունակում է անհաջող խաղերի շարքը (🎥) - Champions.am
Ֆուտբոլ

Փյունիկն առաջնությունում առաջին հաղթանակը տոնեց, կապանյան թիմը շարունակում է անհաջող խաղերի շարքը (🎥)

Փյունիկ - Գանձասար-Կապան
56Views

Vbet ՀՊԼ-ի 4-րդ տուրի շրջանակում ավարտվեց «Գանձասար-Կապան» – «Փյունիկ» հանդիպումը:

29-րդ րոպեին, օտվելով Վասպուրակ Մինասյանի կոպիտ սխալից, Անտոն Կոբյալկոն բացեց խաղի հաշիվը: Ի դեպ, այս գոլը «Փյունիկի» համար նոր առաջնությունում առաջինն էր: 55-րդ րոպեին, ստանալով Օզբիլիսի փոխանցումը, փոխարինման մտած Արտյոմ Ավանեսյանը խորամանկ հարվածով երկրորդ գնդակ ուղարկեց կապանյան թիմի դարպասը: Ինչպես հետագայում պարզվեց, դա խաղի վերջին գնդակն էր:

«Փյունիկը» հաղթեց 2-0 հաշվով ու այս պահին 4 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Գանձասար-Կապանը» 1 միավորով հանգրվանել է վերջին հորիզոնականում:

Добавить комментарий