Օսական հաղթեց Ազարենկային ու նվաճեց US Open-ի 2-րդ տիտղոսը կարիերայում - Champions.am
TopԹենիս

Օսական հաղթեց Ազարենկային ու նվաճեց US Open-ի 2-րդ տիտղոսը կարիերայում

Նաոմի Օսակա
59Views

Նյու Յորքում ավարտվեց թենիսի Միացյալ Նահանգների բաց առաջնության կանանց մենախաղի մրցաշարը։ Եզրափակիչում հանդիպեցին Նաոմի Օսական ու Վիկտորիա Ազարենկան։ 

Առաջին սեթում Բելառուսը ներկայացնող թենիսիստը գերազանց տեսք ուներ ու հաղթեց 6-1 հաշվով։ Երկրորդ կեսի միջնամասում Օսական կարողացավ գտնել իր խաղն ու բեկել հանդիպման ընթացքը։ 6-3 հաշվով ճապոնացի թենիսիստը կարողացավ վերցնել երկրորդ սեթը։

Վճռորոշ սեթում Օսական ավելի լավ տեսք ուներ ու հաղթեց 6-3 հաշվով։ Այսպիսով, Օսական հաղթեց Ազարենկային 1-6, 6-3, 6-3 հաշվով ու նվաճեց կարիերայի Մեծ սաղավարտի 3-րդ մրցաշարն ու 2-րդ անգամ դա արեց US Open-ում։

Հավելենք, որ կիրակի երեկոյան կայանալու է տղամարդկանց մենախաղի եզրափակիչը։ Միմյանց դեմ մրցելու են Ալեքսանդր Զվերևն ու Դոմինիկ Տիմը։

Добавить комментарий