Նեյմարը Մարսելի խաղացողին մեղադրել է ռասիզմի մեջ (🎥) - Champions.am
Ֆուտբոլ

Նեյմարը Մարսելի խաղացողին մեղադրել է ռասիզմի մեջ (🎥)

Նեյմար
62Views

Լիգա 1-ի 3-րդ տուրի՝ ՊՍԺ-ի ու «Մարսելի» միջև խաղը խամրեց ոչ միայն սկանդալային վերջաբանով, երբ մրցավարը 5 կարմիր քարտ ցույց տվեց խաղացողներին, այլև ռասիստական ֆոնի հետ կապված միջադեպով:

Դեռ առաջին կեսում ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մրցակցի կողմից ռասիստական պահվածք է նկատել: Բրազիլացին բողոքել է մրցավարին ու «Մարսելի» պահեստայինների նստարանին կապված նրա հետ, որ իսպանացի պաշտպան Ալվարո Գոնսալեսն իրեն անընդունելի արտահայտություն է թույլ տվել: «Ռասիզմ չկա՞: Ռասիզմ չկա՞»,-կրկնել է Նեյմարը՝ մատով Ալվարեսին ցույց տալով:

Բրազիլացին բռունցքով հարվածել էր մրցակցի պաշտպան Ալվարո Գոնսալեսին, ինչի համար կարմիր քարտ էր ստացել:

Ինչպես հաղորդում է Get French Football News-ը՝ հղում կատարելով Telefoot-ին, Ալվարեսը ՊՍԺ-ի խաղացողին ասել է. «Փակի՛ր երախդ, կեղտո՛տ կապիկ»:

Yes #AlvaroGonzalez racially abused Neymar..but #NeymarJr made an assault to Alvaro too..its 1-1 🤷‍♂️ pic.twitter.com/yW11Gfnstw

— KIT (@itsKit_kis) September 14, 2020

Добавить комментарий