Տիմը 0-2-ից հաղթեց Զվերևին 5 սեթում ու նվաճեց Մեծ սաղավարտի առաջին տիտղոսը կարիերայում - Champions.am
TopԹենիս

Տիմը 0-2-ից հաղթեց Զվերևին 5 սեթում ու նվաճեց Մեծ սաղավարտի առաջին տիտղոսը կարիերայում

Դոմինիկ Տիմ
59Views

Նյու Յորքում ավարտվեց թենիսի Միացյալ Նահանգների բաց առաջնությունը։ Տղամարդկանց մենախաղի եզրափակիչում միմյանց դեմ մրցում էին Ալեքսանդր Զվերևն ու Դոմինիկ Տիմը։ 

Մեկնարկային երկու սեթերում ավստրիացի թենիսիստը չափազանց վատ խաղ էր ցուցադրում։ Սա հնարավորություն տվեց Զվերևին վերցնել առաջին 2 սեթը՝ 6-1, 6-3։

Երրորդ սեթում Տիմը կարողացավ վերգտնել իր խաղն ու հաղթել սեթը 6-4 հաշվով։ Չորրորդ սեթում Տիմը դարձյալ ուժեղ գտնվեց մրցակցից, հաղթեց 6-3 հաշվով ու խաղը տեղափոխվեց վճռորոշ 5-րդ սեթ։

5-րդ սեթում խաղացողները հասան թայ-բրեյքի։ Այնտեղ առավել ուժեղ գտնվեց ու Տիմը ու 4 ժամ 2 րոպե տևած պայքարում 1-6, 3-6, 6-4, 6-3, 7-6(6) հաշվով հաղթեց Զվերևին ու նվաճեց Մեծ սաղավարտի մրցաշարերում իր առաջին տիտղոսը։

Սա առաջին դեպքն է, երբ 1990-ական թվականներին ծնված թենիսիստ է հաղթում Մեծ սաղավարտի մրցաշաշերում։ 2014 թվականից հետո Մեծ սաղավարտի մրցաշարերում հաղթում է նոր չեմպիոն։

2004 թվականի Ռոլան Գարոսից հետո սա առաջին դեպքն է, երբ եզրափակիչում թենիսիստը հաղթում է խաղը 0-2 սեթերով պարտվելուց հետո։

Добавить комментарий