Chess9LX. Արոնյանը զբաղեցրեց երրորդ տեղը Ֆիշերի մրցաշարում - Champions.am
TopՇախմատ

Chess9LX. Արոնյանը զբաղեցրեց երրորդ տեղը Ֆիշերի մրցաշարում

Լևոն Արոնյան
54Views

Լևոն Արոնյանը երրորդ տեղն է զբաղեցրել Ֆիշերի (Chess9LX) առցանց մրցաշարում։

Chess9LX մրցաշարի վերջին տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ Մեր շախմատիստը արդյունքում վաստակեց 5,5 միավոր և երրորդ տեղը կիսեց մրցաշարում ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ։

Առաջին տեղը  6-ական միավորով կիսեցին Մագնուս Կարլսենն ու ամերիկացի Հիկարու Նակամուրան, ով վերջին տուրում ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ։

Արոնյանը այս մրցաշարում երեք հաղթանկ էր տարել, չորս ոչ-ոքի խաղացել և մեկ խաղում էլ պարտվել էր ֆրանսիացի Վաշյե-Լագրավին։

Նշենք, որ Ֆիշերի շախմատի կանոնները հորինել է ամերիկացի գրոսմայստեր, աշխարհի 11-րդ չեմպիոն Բոբի Ֆիշերը։

Добавить комментарий