Sportmediaset․ Ռեալը համաձայնեցրել է պայմանագիրը Մարտինեսի հետ - Champions.am
TopՖուտբոլ

Sportmediaset․ Ռեալը համաձայնեցրել է պայմանագիրը Մարտինեսի հետ

Լաուտարո Մարտինես
69Views

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է եկել «Ինտերի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսի հետ պայմանագրի մանրամասների հարցում, հայտնում է Sportmediaset-ը:

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա հարձակվողի գործակալները մադրիդյան ակումբի հետ պայմանավորվել են ֆուտբոլիստի պայմանագրի պայմանների շուրջ: Մարտինեսը կկարողանա Մադրիդի «Ռեալում» մեկ մրցաշրջանում վաստակել 8 միլիոն եվրո:

«Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը կարող է ընդգրկվել արգենտինացու տրանսֆերային գործարքում:

Հիշեցնենք, որ Լաուտարոյի տրանսֆերի գլխավոր հավակնորդը վերջին ամիսներին համարվում էր «Բարսելոնան», բայց կատալոնական և միլանյան ակումբների բանակցությունները անընդհատ ձգձգվում էին:

Նախորդ մրցաշրջանում Լաուտարոն «Ինտերի» կազմում անցկացրել է 49 հանդիպում, խփել 21 գոլ ու կատարել 7 գոլային փոխանցում: Ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2023 թվականի ամառ: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո:

Добавить комментарий